Նոր Զելանդիայում անտառային հրդեհի պատճառով տարհանել են հազարավոր մարդկանց
Նոր Զելանդիայում անտառային հրդեհի պատճառով տարհանել են հազարավոր մարդկանց: Աղետը մոլեգնում է երկրի հարավային շրջանում, Նելսոնի մոտակայքում:
ՈՒժեղ քամու պատճառով գոյություն ունի հրդեհի քաղաքում տարածման մեծ վտանգ: Շրջանում հայտարարված է արտակարգ դրություն: Տեղական իշխանությունները գտնում են, որ հրդեհի մասշտաբներից ելնելով անհրաժեշտ կլինի ևս մի քանի հազար մարդու տարհանում:
Հրդեհի մարման գործողություններին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ: Գործողություններին ներգրավված է 23 ուղղաթիռ և երկու ինքնաթիռ: Հրդեհը տարածվել է մոտ 5 000 հա տարածքով:
Նոր Զելանդիայում նման հրդեհներ համարյա թե տեղի չեն ունենում, վերջին անգամ այս մասշտաբների հրդեհ է տեղի ունեցել 1955 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan