Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարը ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ հայտնելու է իր դժգոհությունը
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, երկրի արտաքին գործերի նախարար ՈՒինստոն Պիտերսը այցելելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ, Ջասինդա Արդերնը:
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարը այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնելու Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Տեղական մամուլի փոխանցմամբ, անձնական հանդիպման ժամանակ դիվանագետը այս հարցը քննարկելու է Թուրքիայի առաջին դեմքի հետ:
Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո, Թուրքիայի նախագահը պահանջել է հարձակվողին ենթարկել մահապատժի: Խոսքով ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է, որ եթե դա Նոր Զելանդիան չի անի, ապա Թուրքիան կգտնի դրա իրականացման ճանապարհները:
Կրայստչերչ քաղաքի երկու մզկիթների վրա հարձակումը արել է մարտի 15-ին: Ահաբեկչության արդյունքում մահացել է 50 մարդ: