Նինոծմինդա-Հայաստան սահմանին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նինոծմինդա-Հայաստան սահմանին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Նինոծմինդա-Հայաստան սահմանին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Ինտենսիվ ձյան և ուժեղ քամու պատճառով, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ90-կմ112 (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում արգելվել է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է»,- նշված է ավտոճանապարհային վարչության տեղեկությունում: