Նինոծմինդա-Հայաստան սահման հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

13:36, 19.12.2024

Նինոծմինդա-Հայաստանի Հանրապետություն սահման հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը,- այս մասին տեղեկացնում է
Ճանապարհների վարչությունը:

«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ախալցիխե-Նինոծմինդա միջազգայնորեն կարևոր ավտոճանապարհի 90-112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ