Նինո Նիժարաձե. Այս պահի դրությամբ, չի քննարկվում Աջարիայում սահմանափակումները չեղարկելու հարցը

Այս պահի դրությամբ, չի քննարկվում Աջարիայում սահմանափակումները չեղարկելու հարցը, քանի որ այսօրվա տվյալները և համաճարակային վիճակը դրա հնարավորությունը չեն տալիս ,- այս մասին լրագրողներին է հայտնել Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն:

Այսպես է նա արձագանքել Բաթումիում անցկացված ցույցին, որը քաղաքացիների մի մասն անցկացրել է սահմանափակումների չեղարկման և փոխհատուցման չափն ավելացնելու պահանջով:

«Այն սահմանափակումները, որոնք այսօր սահմանված են Աջարիայում, նվազագույնն է, հաշվի առնելով տնտեսական և համաճարակային վիճակը, որի նպատակը մարդկանց շարժողականության նվազեցումը և անվտանգությունն է: Սահմանափակումների չեղարկման հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ այսօրվա տվյալները և համաճարակային վիճակը դրա հնարավորությունը չեն տալիս: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը և առաջիկա օրերին համակարգող խորհուրդը կկայացնի համապատասխան որոշում»,- հայտարարել է Նինո Նիժարաձեն: