Նինո Լոմջարիան Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ մասնակցել է համաժողովի
Նինո Լոմջարիան Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ մասնակցել է համաժողովի

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ մասնակցել է 5-րդ համաժողովին: Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա, այս տարվա ուղերձն է «Մենք կապում ենք», որն արձագանքում է աշխարհում համավարակային իրավիճակին:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տեղեկությամբ, առցանց համաժողովը նվիրված էր 7-ից 18 տարեկան Դաունի համախտանիշով դեռահասների զարգացմանը խթանելու կարևորությանը:

«Վրաստանում այս տարիքային խումբը դեռևս չունի համապատասխան աջակցություն պետական ծառայությունների տեսքով, ընթացիկ ծրագրերը նվազ են, հնացած և չեն կարող բավարարել երեխաների մարտահրավերներն ու անհատական ​​զարգացման կարիքները», – ասված է հայտարարության մեջ:

Ըստ Նինո Լոմջարիայի, համավարակը էլ ավելի պարզ է դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում ՝ Դաունի համախտանիշով տառապող մարդկանց կրթության, առողջության և սոցիալական պաշտպանության առումով առկա հիմնախնդիրները:

Բացի այդ, համաժողովին իր ելույթի ընթացքում ժողովրդական պաշտպանը ընդգծեց պետության պարտավորությունը` ժամանակին լուծել առկա խնդիրները: Մասնավորապես, վերացնել կրթություն ստանալու գործընթացում առկա խոչընդոտները, ստեղծել անկախ կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիոնալ և սոցիալական հմտությունները խթանող ժամանակակից ծառայություններ, ապահովել հատուկ կարիքներին հարմարեցված ծառայությունների զարգացում: Բացի այդ, աջակցել Դաունի համախտանիշով մարդկանց ընտանիքների հզորացմանը:

«Այս գործընթացում ժողովրդական պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքացիական հասարակության, ընտանիքների ներգրավումը, նրանց կարիքների և կարծիքների լսելն ու կիսելը», – ասված է ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Համաժողովին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, այս հարցով աշխատող տեղական, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողները խոսեցին հաշմանդամություն ունեցող անձանց ապագա հաջողությունների, կրթության, զարգացման, զբաղվածության և անկախ ապրելու կարևորության մասին: