Նինո Լոմջարիա. Վրաստանի կառավարությունը չի տրամադրել գիտական մեթոդի վրա հիմնված հիմնավորում, թե ինչու է տեղաշարժի սահմանափակումը ուժի մեջ թողնելը անխուսափելի անհրաժեշտություն
Միջգերատեսչական խորհուրդը չի հիմնավորել գիշերվա ժամերին տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտությունը, – այս մասին մարդու իրավունքների կոմիտեի նիստին հայտարարել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան՝ 2020 թվականի զեկույցը ներկայացնելիս:
Նրա խոսքով, խորհուրդը պետք է հասարակությանը տեղեկացնի կոնկրետ ժամերին տեղաշարժի սահմանափակման արգելքի ազդեցությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու վրա:
«Ինչ վերաբերում է երկրում իրավիճակին, ազատության եւ անվտանգության իրավունքի տեսանկյունից, այս առումով մենք կենտրոնանում ենք մինչ այժմ գործող «պարետային ժամի» խնդրի վրա: Չնայած 2021 թվականի մարտի դրությամբ հանվել են համաճարակային մի շարք սահմանափակումներ, Վրաստանի կառավարությունը չի տրամադրել գիտական մեթոդի վրա հիմնված հիմնավորում, թե ինչու է տեղաշարժի ազատության սահմանափակումը ուժի մեջ թողնելը անխուսափելի անհրաժեշտություն, և մենք կարծում ենք, որ միջգերատեսչական խորհուրդը պետք է հիմնավորի և տեղեկատվություն փոխանցի հասարակությանը: Ինչպիսի՞ն է որոշակի ժամերին տեղաշարժի սահմանափակման ազդեցությունը կորոնավիրուսի տարածումը զսպելու վրա», – ասաց Նինո Լոմջարիան: