Նինո Լոմջարիա. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են չիրականացնել այնպիսի գործունեություն, որն ստեղծում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ
Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ սահմանադրությունը չի ենթադրում հավատքի, կրոնի սահմանափակման հնարավորություն, սակայն սահմանափակվում են հասարակական հավաքները, որը կտարածվի նաև կրոնական հավաքների վրա,- այս մասին սոցիալական ցանցում գրում է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Լոմջարիայի խոսքով, հասարակական առողջության մասին օրենքը, որը գործում է համաճարակ-համավարակների ժամանակ, ասում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են. Չիրականացնել այնպիսի գործունեություն, որն ստեղծում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ, հանգեցնում է առողջության հետ կապված ռիսկերի ստեղծման, դադարեցնել գործունեությունը, եթե այն վտանգ է ստեղծում հասարակության առողջությանը, պաշտպանել սանիտարական և համաճարակային նորմերը:
«Պետությունը չի կարող փոփոխել կրոնական արարողակարգերը և ծեսերը, սակայն կրոնական կազմակերպությունները պարտավոր են այս գործընթացում չիրականացնել այնպիսի գործունեություն, որն ստեղծում է վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ և ռիսկեր՝ հասարակության առողջության համար:
Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ սահմանադրությունը չի ենթադրում հավատքի, կրոնի սահմանափակման հնարավորություն, սակայն սահմանափակվում են հասարակական հավաքները, որը կտարածվի նաև կրոնական հավաքների վրա»,- գրում է Նինո Լոմջարիան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այլ սահմանափակումների հետ մեկտեղ, արգելվում է 10 անձից ավել մարդկանց հավաքը:
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը: