Նինո Լոմջարիա. Կանեմ առավելագույնը, որպեսի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ Մաչալիկաշվիլու նկատմամբ
Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Թեմիրլան Մաչալիկաշվիլու մահվան պատճառով հայտնել է ցավակցություն:
Ինչպես նշել է Նինո Լոմջարիան, ժողովրդական պաշտպանի ապարատը կանի ամեն բան, որպեսզի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ:
«Ցանկանում եմ արձագանքել հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլու մահվան փաստին: Խորը վշտով, երիտասարդի մահվան պատճառով, հայտնում եմ իմ ցավակցությունը նրա ընտանիքին: Ես, որպես պաշտպան, խոստանում եմ, որ իմ հնարավորությունների սահմաններում կանեմ առավելագույնը, որպեսի պարզվի, հատուկ գործողության ժամանակ կիրառվել է, թե՞ ոչ, բռնի ուժ»,- հայտարարել է Նինո Լոմջարիան:
Պանկիսիում, Դուիսի գյուղում հատուկ գործողության ժամանակ տուժած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել է այսօր առավոտյան: