Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահի հետ

Մոնտենեգրո կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Անդրիյա Մանդիչի հետ։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի կենտրոնը։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Մոնտենեգրոյի միջև երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական կապերի ամրապնդման, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի և Սևծովյան տարածաշրջանում ընթացող գործընթացների հարցերը։

Հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին ԵՄ անդամակցության թեկնածու երկրների՝ Վրաստանի և Մոնտենեգրոյի՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը և կիսվեցին իրենց երկրների փորձով այս հարցում։

Հանդիպման ավարտին Նիկոլոզ Սամխարաձեն խորհրդարանի նախագահի անունից Անդրիա Մանդիչին հրավիրեց պաշտոնական այց կատարել Վրաստան։