Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քրիստոֆ Շպետի հետ
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քրիստոֆ Շպետի հետ

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ (OSCE) գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քրիստոֆ Շպետի հետ:

Քննարկման հիմնական թեման Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններն ու Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում տիրող իրավիճակն էր:

Հանդիպման ընթացքում Նիկոլոզ Սամխարաձեն խոսել է օկուպացված տարածաշրջանների նկատմամբ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին:

Կողմերն անդրադարձել են Ժնևի միջազգային քննարկումների 66-րդ փուլին և դրա արդյունքներին:

«Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շպետի հետ հանդիպմանը քննարկման հիմնական հարցն օկուպացված տարածաշրջաններն էին: Խոսեցինք մարտի 18-19-ը կայացած Ժնևի միջազգային քննարկումների 66-րդ փուլի մասին և ևս մեկ անգամ ընդգծեցինք Ժնևյան բանակցությունների կարևորությունը վրացական կողմի համար», – հանդիպման ավարտին հայտարարել է Նիկոլոզ Սամխարաձեն:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: