Նիկոլոզ Սամխարաձե. Լիտվայի կառավարությունը ճնշում էր գործադրում Վրաստանի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, սակայն 2023 թվականին Լիտվան ավելի շատ գինի է վաճառել Ռուսաստանին, քան Վրաստանը
2023 թվականին Լիտվան Ռուսաստանին ավելի շատ գինի է վաճառել, քան Վրաստանը, հետաքրքիր է՝ ինչպիսի խաղող են աճեցնում մերձբալթյան երկրներում,- այս մասին գրում է խորհրդարանական մեծամասնության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։
Սամխարաձեի խոսքով, այս փաստը երկակի ստանդարտի հիանալի օրինակ է։
«Լիտվայի կառավարությունը ճնշում է գործադրում Վրաստանի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, սակայն 2023 թվականին Լիտվան ավելի շատ գինի է վաճառել Ռուսաստանին, քան Վրաստանը։ Կեղծավորության լավագույն օրինակը: Հետաքրքիր է, թե ինչպիսի խաղող են աճեցնում Բալթյան երկրներում»,- գրել է Սամխարաձեն։