Նիկոլոզ Սամխարաձե. Իրակլի Ղարիբաշվիլիի ռազմավարությունն ու մարտավարությունը ճիշտ չեն, նրա արածը կարող է հակաարդյունավետ լինել նրա համար
Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետն էր և այս թիմի ղեկավարը, այդ իսկ պատճառով նա ավելի մեծ պատասխանատվություն է կրում: Նա ճիշտ ռազմավարություն և մարտավարություն չի կիրառում,- վրացական առաջին ալիքին ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Սամխարաձեի խոսքով՝ դա շատ տհաճ փաստ է և վատ է այն, ինչ տեղի է ունենում, քանի որ այս ամենը վնասում է գործընթացին։
«Կարծում եմ, որ Իրակլի Ղարիբաշվիլիի արածը կարող է հակաարդյունավետ լինել նրա համար», – ասել է Սամխարաձեն։