Նիկոլոզ Սամխարաձե – FARA-ն վերաբերում է ոչ միայն օտարերկրյա կառավարություններին, այլ նաև ցանկացած օտարերկրյա ակտորին , ինչպես նաև տեղական ակտորին, որը գործում է ի շահ օտարերկրյա ակտորի
«FARA-ն վերաբերում է ոչ միայն օտարերկրյա կառավարություններին, այլ նաև ցանկացած օտարերկրյա ակտորին , ինչպես նաև տեղական ակտորին, որը գործում է ի շահ օտարերկրյա ակտորի»-, ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Սամխարաձեն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը: Միլլերի խոսքով՝ ԱՄՆ FARA-ն վերաբերում է այն մարդկանց, ովքեր գործում են օտարերկրյա կառավարությունների անունից, այլ ոչ թե օրինական ՀԿ-ների գործունեությունը իրականացնողներին։
«Մեր տեղեկություններով, FARA-ին ենթակա են ոչ միայն օտարերկրյա կառավարությունները, այլ ցանկացած օտարերկրյա ակտոր, ինչպես նաև ցանկացած ներքին ակտոր, որը գործում է ի շահ ցանկացած օտարերկրյա ակտորի : Եթե դա այդպես չլիներ, Վրաստանի այն քաղաքացիները, որոնք Վրաստանի կառավարության անդամ չեն, չէին ընդգրկվի FARA-ի ռեգիստրում»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Խորհրդարանական մեծամասնության անդամն արձագանքել է նաև խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի պատասխանին Մեթյու Միլլերի հայտարարությանը.
«Մենք կարծում ենք, որ սխալ ձեւակերպումներ, սխալ տվյալներ պարունակող ցանկացած հայտարարություն կարող է օգտագործվել արմատական խմբերի կողմից։ Մենք բոլորին կոչ ենք անում կառուցողական հայտարարություններ անել և իհարկե, մեր գործընկերներից կառուցողական հայտարարություններ ենք ակնկալում»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։