Նիկոլոզ Բասիլաշվիլին հրաժեշտ է տվել Մայամիի «Մաստերս» մրցաշարին
Նիկոլոզ Բասիլաշվիլին հրաժեշտ է տվել Մայամիի «Մաստերս» մրցաշարին

Աշխարհի 89-րդ ռակետ, Նիկոլոզ Բասիլաշվիլին չի հաղթահարել Մայամիի «Մասթերսի» երկրորդ շրջանի պատնեշը: Վրաց թենիսիստը հանդիպել է վարկանիշային աղյուսյակում 8-րդ տեղը զբաղեցնող, Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Կևին Անդերսոնի հետ:

Առաջին սետում Անդերսոնը մրցակցին շանս չտվեց և հաղթեց 6:4 հաշվով: Երկրորդ սետը կրկին ընթացավ հարավաֆրիկացու առավելությամբ և ավարտվեց 6:3 հաշվով:

Հանդիպումը ընդհանուր առմամբ տևեց մեկ ժամ 29 րոպե: