Նիկոլա Սարկոզին դուրս է եկել բանտից
Նիկոլա Սարկոզին դուրս է եկել բանտից

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դուրս է եկել բանտից: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սարկոզին դուրս է եկել Փարիզի Լա Սանտե բանտից և կնոջ հետ մեքենայով տուն է վերադարձել:

Բացի այդ, այսօր Փարիզի վերաքննիչ դատարանում տեսաուղերձի ժամանակ Սարկոզին ասել է, որ բանտում անցկացրած երեք շաբաթները «հյուծող» և «մղձավանջ» էին իր համար:

Տեղեկատվության համար՝ Փարիզի դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահի՝ բանտից վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանի որոշման համաձայն՝ Սարկոզին կգտնվի «դատարանի հսկողության» տակ:

Նախկին նախագահին արգելվում է լքել Ֆրանսիան: Նրան նաև արգելվելու է հանդիպել Ֆրանսիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ:

Ֆրանսիայի նախկին նախագահի փաստաբանը հայտարարել է, որ Սարկոզիի բանտից ազատ արձակումը միայն առաջին քայլն է, և պաշտպանությունը մտադիր է բողոքարկել Ֆրանսիայի նախկին առաջնորդի դեմ կայացված դատավճիռը վերաքննիչ դատարանում: