Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել

09:56, 22.03.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին Լիբիայի իշխանությունների կողմից նախագահական ընտրարշավը ֆինանսավորելու գործով մեղադրանք են ներկայացրել, նա գտնվում է դատական վերահսկողության տակ, հաղորդում է Monde-ն:

«Ձերբակալվելուց երկու օր անց՝ մարտի 21-ին, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին պասիվ կոռուպցիայի, նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման և Լիբիայի պետական միջոցները պահպանելու մեղադրանքներ են ներկայացվել», – ասվում է հրապարակման մեջ:

Սարկոզին հերքում է մեղադրանքները:

Միևնույն ժամանակ, Մուամար Քադաֆիի որդին հայտարարել է, որ իր հայրը անօրինական հիմնադրամների հետ հավասար, ֆինանսավորել  է Սարկոզիի նախագահական արշավը, հաղորդում է Middle East Monitor-ը:

 

https://twitter.com/lemondefr/status/976549999503912960

Նմանատիպ