Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու

Խորհրդարանական «Ելք» դաշինքը առաջնորդ Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 8-ին:

Ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ մայիսի մեկին Փաշինյանը չի հավաքել ձայների բավական քանակը:

Վարչապետի պաշտոնում սեփական թեկնածուին չի առաջադրելու «Հանրապետական կուսակցությունը»:

Զուգահեռաբար, հայտարարություն է տարածել Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն ասում է, որ հայ ժողովուրդն արդեն սկսել է Հայաստանի կառուցումը և ցույց տվել, որ կարող է կարևոր պահին միավորվել և կայացնել պետական որոշում: