Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև այժմ անհայտ է. Փաստաբան
Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև այժմ անհայտ է. Փաստաբան

Ընդիմադիր պատգամավոր և ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև այժմ անհայտ է: Այս մասին հայտարարել է Փաշինյանի փաստաբանը:

Նրա խոսքերով, Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժանմունքում չի գտնվում: Փաստաբանի հայտարարությամբ ոստիկանությունում նրան ասել են, որ Փաշինյանին բերել են իրենց մոտ ապա տեղափոխել: Ֆեյսբուքի իր էջում Ռուստամ Բադասյանը գրել է, որ 1937 թվականին մարդիկ ավելի պաշտպանված էին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի և ընդիմության լիդերի հանդիպումը երեկ ավարտվել է անարդյունք: Հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին հայտարարել անհնազանդություն: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել էր Նիկոլ Փաշինյանին և ևս երկու պատգամավորի: