Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել սոցիալական ցանցում:
Փաշինյանը և Ալիևը մասնակցում են Դուշանբեում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:
«Դուշանբեում, իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց: Մանրամասների մասին կխոսեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է Փաշինյանը:
Դուշանբեի գագաթնաժողովին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: