Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան

20:04, 21.10.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան։

Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում տարածել է Վրաստան ժամանելու տեսանյութը։

ՀՀ վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» ֆորումին։ Հինգերորդ «Մետաքսի ճանապարհ» ֆորումը կբացվի վաղը՝ հոկտեմբերի 22-ին։

Նմանատիպ