Նիկոլ Փաշինյանը. Երևանը դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

16:46, 14.06.2025

Երևանը դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումում։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանի փխրուն կայունությունը հարցականի տակ է դրվում։

«Սա կասկածի տակ է դնում մեր տարածաշրջանի փխրուն կայունությունը, և մենք շատ մտահոգված ենք», – ասաց Փաշինյանը։

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին, ինչը վտանգում է խաղաղարար ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը», – նշվում է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Նմանատիպ