Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո շարունակելու է ցույցերը
Հայաստանի մայրաքաղաքում հանրահանավի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո շարունակելու է ցույցերը,- այս մասին նա հայտարարել է հանդիպումից դուրս գալուց հետո:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը ադեկվատ չի գնահատում Երևանում ստեղծված իրավիճակը և նա այլևս իշխանությունում չի:
Երևանում, Մարիոտ հյուրանոցում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և հանրահավաքի կազմակերպիչ, ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ավարտվել է քիչ առաջ:
Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Երևանից, հանդիպումը տևել է մոտ 5 րոպե: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը Փաշինյանին ասել է, որ նա իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից և հետագայում զարգացող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրել է իր վրա: Սերժ Սարգսյանը հանդիպումը լքել է մի քանի րոպեից:
Հեղինակ -
Edgar Barsegyan