Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում

«Ելք» դաշինքը հանրահավաքների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես առաջադրել է Հայաստանի վարչապետի պաշտոնում:

«Դաշինքը որոշել է, վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է «Ելք»-ի կողմից տարածված հայտարարությունում:

Այս րոպեներին, Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ցույց: Ցուցարարները մի քանի րոպեից դիմելու է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնաթող է եղել մի քանի օր առաջ: Նրա պարտականությունները կատարում է Կարեն Կարապետյանը: Այսօր տարածվել էր տեղեկություն, որ Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: