Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ,- հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վաղը Փաշինյանը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։ Նրա խոսքով՝ սա պատմական պահ է։