Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում ներկայացրել է Արտակ Դավթյանի թեկնածությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում առաջադրել է Արտակ Դավթյանի թեկնածությունը:
Ըստ հայկական լրատվամիջոցների, Հայաստանի կառավարության ղեկավարն արդեն համապատասխան միջնորդությամբ դիմել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանին:
Միևնույն ժամանակ հայտարարություն է տարածել հայաստանի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ով ասել է, որ ինքը կշարունակի ծառայել երկրին այլ կարգավիճակով:
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գասպարյանին հեռացրել է պաշտոնից:
Արտակ Դավթյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին, Հայաստանի վարչապետի որոշմամբ, նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության հանձնաժողովի նախագահ: Դավթյանը հրաժարական էր տվել 2020 թվականի նոյեմբերի 11-ին: Միևնույն ժամանակ, 2012 թվականի մարտի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար, Վաղարշակ Հարությունյանի հրամանով Դավթյանը նշանակվել էր հատուկ հանձնարարությունների ավագ սպա: