Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ժամանակավոր դադար:
«Հարցը փաստորեն լուծված է: Բոլոր դաշինքները հայտարարել են, որ աջակցում են իմ թեկնածությանը: Դադարեցնում ենք հանրահավաքները և հանգստանում»,- հայտարարել է Փաշինյանը:
Հիշեցնենք, Հայաստանի կառավարող «Հանրապետական կուսակցություն»-ը կաջակցի այն թեկնածուին, որին կողմ կլինի պատգամավորների 1/3-ը:
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ սա պայքար չէ իմ վարչապետության համար, այլ պայքար է մարդու ազատության, ժողովրդավարության, օրենքի գերագույնության համար: Ուստի մենք չենք հոգնել և չենք էլ հոգնի»,- հայտարարել է Փաշինյանը: