Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուշ գիշեր հանդիպել է Հայաստանի նախագահին
Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուշ գիշեր հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին,- այս մասին տեղեկություն է տարածել Փաշինյանը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Նրա խոսքով, զրույցի գլխավոր թեման Հայաստանում առկա իրավիճակն էր: Ընդդիմության առաջնորդն ասում է, որ նախագահը ցույց է տվել փաստաթուղթ, որ նա այլևս Բրիտանիայի քաղաքացի չէ:
Հիշեցնենք, նախագահական ընտրությունների օրը, Նիկոլ Փաշինյանը նախագահից պահանջում էր ներկայացնել հենց այդ պաստաթուղթը:
Նախագահից բացի, Փաշինյանը հանդիպել է նաև «Դաշնակցության» առաջնորդներին և նրանց հետ զրուցել առկա քաղաքական վիճակի և ելք գտնելու ուղիների մասին: