Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպաններին
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպաններին:
Հայտնի չէ, թե ինչի մասին են զրուցել դեսպանները և ընդդիմության առաջնորդը:
«Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանների հետ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Ռուսաստանի դեսպանության մոտ խստացված են անվտանգության նորմերը, մոբիլիզացված են իրավապահներ: