Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում

Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում է տեղի ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում։

Ինչպես գրում է Փաշինյանը, հանդիպման ընթացքում առաջնորդները ընդգծել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել են տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համար կառուցողական մոտեցումները պահպանելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանի խոսքով՝ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։