Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում

12:02, 20.11.2021

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են նաև ուղիղ կապ հաստատել միջադեպերի կանխարգելման մեխանիզմի պաշտպանության նախարարների մակարդակով։

Նմանատիպ