Նիկոլ Փաշինյանը դեմ է վարչապետի չեզոք թեկնածուի նշանակմանը
Նիկոլ Փաշինյանը դեմ է վարչապետի չեզոք թեկնածուի նշանակմանը

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դեմ է վարչապետի չեզոք թեկնածուի նշանակմանը:

Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդը մամլո ասուլիսին, չեզոք թեկնածուի մասին խոսելն անհեթեթություն է:

«Եվ ո՞վ է լինելու դրա պատասխանատուն: Ենթադրենք համաձայնեցինք մենք և հանրապետականները: Վարչապետը սխալ թույլ տվեց, ո՞վ է լինելու դրա պատասխնաատուն: Հանրապետականնե՞րը, ովքեր կորցնելու բան չունեն: Ոչ: Մենք ենք վերցնելու այդ պատասխանատվությունը: Եթե մենք ենք ստանձնում պատասխանատվությունը, ապա վարչապետը ինչու՞ չպետք է լինի մեր թեկնածուն»,- հայտարարել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց պահանջները համապատասխանում են սահմանադրությանը:

Փաշինյանը մամլո ասուլիսին պետք է լիներ Կարեն Կարապետյանի հետ միասին, սակայն Կարապետյանը չի գնացել հանդիպմանը: