Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը չի գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, Կարեն Կարապետյանը չի գնացել ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը,-այս մասին առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Երևանից:

Հանդիպումը պետք է կայանար «Մարիոտ» հյուրանոցում: Փաշինյանը հյուրանոց է գնացել մի քանի րոպե առաջ: Ինչպես լրագրողներին ասել են ընդիմության մամլո ծառայությունից, Կարապետյանի հետ հանդիպումը չի կայանալու, քանզի վարչապետի պաշտոնակատարը չի գնացել հանդիպման:

Փաշինյանը երեկ կայացած բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էր, որ այսօր պետք է հանդիպեր վարչապետի պաշտոնակատարի հետ: