Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
«Ցնցված եմ Դպւշեթիում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ: Մեր անկեղծ ցավակցությունը զոհերի ընտանիքներին և ցանկանում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,-իր թվիթերի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել երեք մարդ:
Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցըիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: