Նիկոլ Փաշինյան. Զանգեզուրի միջանցք չի լինի, կլինի «Խաղաղության խաչմերուկ»
Զանգեզուրի միջանցք չի լինի, կլինի «Խաղաղության խաչմերուկ», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը բացատրեց, որ սա նշանակում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգում։
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ Միջին միջանցքի օրակարգը կարևոր է Թուրքիայի համար։
Փաշինյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ամբողջությամբ ներառված է Միջին միջանցքում, որը Թուրքիան պաշտպանում և խթանում է։
«Ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել Միջին միջանցք նախագծի մաս, եւ դա համապատասխանում է այս տրամաբանությանը։ Եթե (Ադրբեջանն ու Թուրքիան– խմբ.) ցանկանում են շարժվել Հայաստանի տարածքով, թող շարժվեն։ Դա վատ է՞։ Մենք ինքներս ենք դա առաջարկում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը կոչ արեց բոլորին պատրաստ լինել այն փաստին, որ «Խաղաղության խաչմերուկի» բացումից հետո Ադրբեջանը կհայտարարի Զանգեզուրի միջանցքի բացման մասին։