Նիկոլ Փաշինյան. Ես մտահոգություն հայտնեցի ԵՄ-Վրաստան հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամբիոնից, Վրաստանից որևէ պահանջ կամ կոչ չի եղել
Նիկոլ Փաշինյան. Ես մտահոգություն հայտնեցի ԵՄ-Վրաստան հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամբիոնից, Վրաստանից որևէ պահանջ կամ կոչ չի եղել

Վրաստանից որևէ պահանջ կամ կոչ չի եղել, բայց մյուս կողմից, մենք ունենք ընդհանուր օրակարգ, որի վրա աշխատում ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարին հարցրին, թե արդյոք Վրաստանից պահանջ կա՞ Եվրախորհրդարանում իր ելույթում նշել, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գլխավոր խոչընդոտը ԵՄ-ի և Վրաստանի միջև սառեցված քաղաքական երկխոսությունն է։

«Ես իմ մտահոգությունը հայտնեցի Եվրախորհրդարանի ամբիոնից, քանի որ մենք անկեղծորեն մտահոգված ենք ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակով, սա մեզ անհանգստացնում է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկատվության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում ասաց. «Մենք ակնկալում և պահանջում ենք, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև զարգանա կառուցողական գործընթաց, Վրաստանը մեզ համար դեպի Եվրամիություն տանող ճանապարհ է»։