Նիկոլ Փաշինյան - Ես հյուրընկալեցի Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին, մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին մեր կայուն ռազմավարական գործընկերությունը
Նիկոլ Փաշինյան - Ես հյուրընկալեցի Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին, մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին մեր կայուն ռազմավարական գործընկերությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ հանդիպման մասին։

Ինչպես գրում է Փաշինյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հարցեր։

«Ես հյուրընկալեցի Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Ղավելաշվիլիին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Մենք ունեցանք արդյունավետ քննարկումներ, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին մեր կայուն ռազմավարական գործընկերությունը։ Մենք քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր», – գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան երեկ՝ ապրիլի 28-ին։

Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի Հանրապետություն է այցելել նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեի, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկու, պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սմբատ Կյուրեղյանի հետ միասին։