Նիկոլ Փաշինյան. Խաղաղ բանակցություններն այլընտրանք չունի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, հակամարտության կարգավորման համար խաղաղ բանակցություններն այլընտրանք չունի:
«Հակամարտության բռնի լուծում չկա և խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, որը համապատասխանում է մեր տարածաշրջանի ժողովուրդների շահերին»,- հայտարարել է Մինսկում գտնվող Փաշինյանը, ով ներկա էր Եվրասիական տնտեսական միության նիստին:
Նրա խոսքով, Ադրբեջանը անտեսում է համավարակի պայմաններում զինված հակամարտության դադարեցմանն ուղղված բազմաթիվ հորդորները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական խորհրդի անդամներին ապրիլի 14-ի համատեղ հայտարարության մեջ արտացորված կոչերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը:
«Հայաստանի զինված ուժերը չէին կարող, առանց արձագանքման թողնել Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները: Ցավոք, սադրանքները շարունակվում են նաև այսօր, որը նպաստում է լարվածության պահպանմանը և չկանխատեսված վիճակին»,- նշում է Նիկոլ Փաշինյանը: