Նիկոլ Փաշինյան. Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, Ես բարձր եմ գնահատում մեր ակտիվ քաղաքական երկխոսությունը և բարեկամությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանց X-ում անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Թբիլիսիում ունեցած հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը՝ առևտրի, ենթակառուցվածքների և մշակույթի ոլորտներում։
«Արտադրողական հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Թբիլիսիում։ Քննարկեցինք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը առևտրի, ենթակառուցվածքների և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Շատ եմ գնահատում մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարեկամությունը», – գրել է Փաշինյանը։