Նիկոլ Փաշինյան. Նվիրված և երիտասարդ հոգևորականների խումբ տեսնելն ինձ ավելի է սիրեցնում մեր եկեղեցին
Նվիրված և երիտասարդ հոգևորականների խումբ տեսնելն ինձ ավելի է սիրել տալիս մեր Եկեղեցին,- ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ ուրախ եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերանորոգման օրակարգն ավելի տեսանելի է դարձնում մեր Եկեղեցու երիտասարդ և նվիրված հոգևորականներին, ովքեր, ամենակարևորը, դժվարին պահերին ամուր կանգնած են միմյանց կողքին։ Նրանց տեսնելն ինձ ավելի է սիրել տալիս մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին», – նշել է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը։