Նիկոլ Փաշինյան. Քաղաքականապես մենք պատրաստ ենք ապահովել երկաթուղային տարանցումը Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև
Քաղաքականապես մենք պատրաստ ենք ապահովել երկաթուղային տարանցումը Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև,- Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս հատվածներում երկաթուղին վերանորոգման կամ վերակառուցման կարիք ունի, իսկ տեխնիկական խնդիրները կլուծվեն երկու-երեք տարվա ընթացքում։
«Մոտ ապագայում խողովակաշարերը և Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերը կանցնեն Հայաստանի տարածքով։ Կապահովվեն նաև երկաթուղային և ճանապարհային կապեր։ Այս ամենը քննարկվում է TRIPP (Trump’s Road Map for International Peace and Prosperity) ծրագրի շրջանակներում։ Մենք նաև համապատասխան բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք նաև աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ՝ այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը։