Նիկոլ Փաշինյան. Իրանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կստորագրվի բանակցությունների հաջող ավարտից հետո, կոնկրետ ժամկետներ չկան
Նիկոլ Փաշինյան. Իրանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կստորագրվի բանակցությունների հաջող ավարտից հետո, կոնկրետ ժամկետներ չկան

Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համաձայնագիրը կստորագրվի բանակցությունների հաջող ավարտից հետո։ Կոնկրետ ամսաթվեր չկան՝ գարուն կամ աշուն», – ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ այս տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։