Նիկոլ Փաշինյան. Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է, և այն հոգևորականները, ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, պետք է լքեն մեր հոգու տունը
Քյոլնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբերի հայտնաբերման պատճառով քաղաքից տարհանվել է 20,000 մարդ։ Այս մասին գրում է «Դոյչե Վելե»։
Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Քյոլնում, հայտնաբերվել է երեք ռումբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից։
Երկու ռումբը մեկական տոննա են կշռում, իսկ մեկը՝ կես տոննա։ Ռումբերի վնասազերծման գործողությունը համարվում է քաղաքի պատմության ամենամասշտաբայիններից։ Վտանգավոր գոտուց տարհանվել են 58 հյուրանոցների, քաղաքապետարանի, երկաթուղային կայարանի, թանգարանների, դպրոցների, մեկ հիվանդանոցի և երկու ծերանոցների անձնակազմն ու բնակիչները։
«Տարհանումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամասշտաբային միջոցառումն է։ Բոլոր ներգրավված կողմերը հույս ունեն, որ վնասազերծման աշխատանքները կավարտվեն օրվա ընթացքում», – ասվում է Քյոլնի քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարությունում։