Նիկոլ Փաշինյան. Բաքվի սադրանքներն ուղղված են եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունների խաթարմանը

18:20, 19.11.2021

Բաքվի սադրանքներն ուղղված են եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունների խաթարմանը,- Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, ինչպես մեկ տարի առաջ, Հայաստանը դեռևս կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը։

«Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց եւս մեկ մարդկային զոհի։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքի նպատակն է խարխլել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ