Նիկոլ Փաշինյան. Այսօր երկրում կան հեռուստաընկերություններ, որոնք պատկանում են կոռուպցիոներներին
Հայաստանի վարչապետի խոսքով, այսօր երկրում կան հեռուստաընկերություններ, որոնք պատկանում են կոռուպցիոներներին: Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կառավարության նիստին:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, հայկական լրատվամիջոցների սեփականատերերի անունները հայտնի դառնան հանրությանը:
«Մեր երկրում հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ, սա պետք է սկսվի սեփականատերերի անունների հրապարակմամբ: Օրինակ, Հայաստանում կան հեռուստաընկերություններ, որոնք պատկանում են կոնկրետ անձանց: Ասեմ ավելին, Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ գոյություն ունեն կոռուպցիոներներին պատկանող հեռուստաընկերություններ: Առնվազն երկու հեռուստաընկերության լոգո կարելի է փոխել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիոն խումբ» գրառմամբ»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ հեռուստաընկերությունների գոյության պատճառով ժողովուրդը քննադատում է կառավարությանը:
«Այս տեղեկատվական պատերազմը, որն ընթանում է մեր կառավարության և ժողովրդի միջև, օգնում է մեզ ավելի լավ աշխատել: Հանդես եմ գալիս նախաձեռնությամբ, որ այս հեռուստաընկերությունները կոչվեն համապատասխան կերպ և կրեն իրական լոգոներ»,- հայտարարել է Փաշինյանը: