Նիկոլ Փաշինյան. Անկախ ներքին տարաձայնություններից, ընթացիկ իրադարձություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ:
Տեղում իրավիճակին ծանոթանալուց առաջ Փաշինյանը զրուցել է գյուղի բնակչության հետ:
«Այս իրավիճակում մեզ պետք է համախմբվել, որովհետեւ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգեւորվում։ Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ներքին տարաձայնություններից, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, համապատասխան միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել թշնամու վեց զինծառայողներ, ովքեր պատրաստվում էին ականապատել ադրբեջանական բանակի դիրքեր տանող մատակարարման գծերը: