Նիկա Մելիան ասում է, որ հանրահավաք անցկացնելու նպատակով վաղը Թբիլիսիում, Քուռ գետի երկու ափերում երթևեկությունը կփակվի
Վաղը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ից 17:00-ն մեր գործողություններով կփակվի երթևեկությունը Թբիլիսիում, Քուռ գետի երկու ափերում,- այս մասին Facebook-ում գրել է «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։
«Ես հասկանում եմ, որ սա որոշակի անհարմարություններ կպատճառի քաղաքացիներին, բայց դա խիստ նախազգուշական ազդանշան է ռեժիմին, որ բողոքի ոչ բռնի շարժումն օրեցօր ավելի է սրվելու։
Տանը նստելու ժամանակ չկա, եթե ուզում ենք խուսափել երկրում անախորժություններից և հետագա բազմամյա քաղաքացիական բախումներից։
Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր վաղը անհետաձգելի գործ ունեն, չնախատեսեն այս ժամերին երթևեկել այդ ճանապարհով։ Մենք պետք է թափահարենք ռեժիմը մինչև այն խափանվի:
P.S. Միացեք արդար պայքարին։ Հրավիրում եմ ձեզ վաղը հանրահավաքի և այսօր երեկոյան կտեղեկացնեմ հավաքի ճշգրիտ վայրերի մասին»,- գրել է Նիկա Մելիան։