Նիկա Մելիա. Իմ հասցեին կեղտոտ արշավ է սկսվել, վստահ եմ, որ ընտրողն անպայման ճիշտ ընտրություն կանի
Նիկա Մելիա. Իմ հասցեին կեղտոտ արշավ է սկսվել, վստահ եմ, որ ընտրողն անպայման ճիշտ ընտրություն կանի

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան Զուգդիդիում հանդիպել է կուսակցության անդամներին։

Ինչպես հանդիպման մեկնարկից առաջ ասաց Նիկա Մելիան, ընդդիմախոսները կեղտոտ արշավ են իրականացնում նրա դեմ, «թեև նրանք ունեն պայքարի իրենց մարտավարությունը»։

Հարցին, թե ինչու Զուգդիդի կուսակցության նախագահ Անի Ծիթլիձեն սակրեբուլոյի պատգամավորների հետ չի մասնակցել իր աջակցության ճեպազրույցին, և ինչու է քաղաքական խորհրդի անդամ Լևան Կոնջարիան աջակցություն հայտնել Լևան Խաբեիշվիլիին, Մելիան պատասխանել է. «Չգիտեն և այս հարցի շուրջ մեկնաբանություն չեմ անի: Ես այստեղ եմ, քանի որ կուսակցությունը և երկիրը կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Այս մարտահրավերները պետք է հաղթահարել։ Ուժեղ թեկնածուն պետք է հաղթի: Իմ դեմ կեղտոտ արշավ է ընթանում, սա է իմ դեմ իրենց ռազմավարությունը, վստահ եմ, որ ընտրողը միանշանակ ճիշտ ընտրություն կանի»։