Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը
Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը

Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողներ՝ Ակո Ճելիձեի և Գիորգի Կավիլաձեի համար խափանման միջոց է կիրառվել բանտարկությունը:

Սահմանման հարցը դատարանը քննարկել է հեռակա կարգով:

Նիկա Կվարացխելիան վիրավորվել է Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում սեպտեմբերի 15-ին: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Կվարացխելիան ստացած վնասվածքներից մահացել է կլինիկայում:

Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողները որոնման մեջ են: Ակո Ճելիձեն և Գիորգի Կավիլաձեն մեղադրվում են խմբովի կանխամտածված սպանության և խմբովի զենք և զինամամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու մեջ, ինչը պատժվում է 13-ից 17 տարվա ազատազրկմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով: