«Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիայի կանխարգելիչ միջոցը փոխվել է՝ գրավի փոխարեն կալանք է կիրառվել։ Այս որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաչղեբիան։ Կանխարգելիչ միջոցի փոփոխության պատճառ է դարձել գրավի չվճարումը։
Նիկա Գվառամիան դատարանի դահլիճում ներկա չի եղել և մինչ դատական նիստի մեկնարկը հայտարարել է, որ ինքն անձամբ կայցելի Ռուսթավիում գտնվող քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ Նիկա Գվարամիային 30 000 լարիի գրավ էր սահմանվել որպես կանխարգելիչ միջոց՝ խորհրդարանի ժամանակավոր հետաքննող հանձնաժողովին չներկայանալու պատճառով։ Գվարամիան հայտարարել էր, որ չի վճարելու գրավը։ Վճարման ժամկետը լրացել է հունիսի 7-ին։